Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վճռորոշ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հինգերորդ փուլը, որը համարվում է վճռորոշ: Այն մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումով:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մաննը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, բանակցային այս փուլը շատ բանով պետք է դառնա վճռորոշ բանակցային ողջ գործընթացի համար:

2013 թվականի նոյեմբերին Իրանն ու «Վեցյակը» Ժնևում պայմանավորվեցին Իրանի միջուկային ծրագրի մասնակի սահմանափակման շուրջ՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մեղմացման դիմաց: Պայմանավորվածությունն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին՝ վեց ամիս ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է մշակեն համապարփակ համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս