Շահեն Մեղրյան. «Վերադարձնում ենք մեզ հասցրած վիրավորանքները». (տեսանյութ)

1992 թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիան հայաթափեց և ադրբեջանցիներին հանձնեց Շահումյանի շրջանը: Այս հարցի շուրջ խոսելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով հունիսի 13-ին «Հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին ազատամարտիկներ, շահումյանցի ականատեսներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Լսումների ժամանակ ցուցադրվեց նաև տեսանյութ, որտեղ հնչում է Շահումյանի շրջանի հրամանատար, հետագայում «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանի խոսքը:

«Մեր պահանջն այն է, որ մենք՝ որպես ազգ, ապրենք մեր պատմական հայրենիքում որպես մեր հողի լիարժեք տերը և ապրենք որպես հայ: Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական անհրաժեշտություն է Ղարաբաղի հետ միանալը: Մեր միակ փրկությունը, հայ մնալու մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ապրենք Ղարաբաղի հետ՝ մի պայմանով, մի խնդրով և մի ցավով»,- ասել է Շահեն Մեղրյանը:

Նախախորհրդարան

Տեսանյութեր

Լրահոս