Բաժիններ՝

Նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության միասնական թեկնածու կարող է դառնալ Էքմելեդդին Իհսանօղլուն

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն կարող է լինել պրոֆեսոր Էքմելեդդին Իհսանօղլուն՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին գլխավոր քարտուղարը:

Քըլըչդարօղլուն տվյալ հարցով հանդիպել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք համատեղ աշխատելու են տվյալ խնդրի շուրջ: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս