ԵՄ-ի Խորհուրդը հաստատել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրվելու է հունիսի 27-ին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագիր է ստորագրելու Ուկրաինայի և միաժամանակ՝ նաև Մոլդովայի ու Վրաստանի հետ: Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի այսօրվա հայտարարությունում.
«Երկու համաձայնագրերն էլ (Մոլդովայի ու Վրաստանի հետ) կստորագրվեն հունիսի 27-ին ԵՄ-ի Խորհրդի նիստի «դաշտերում»՝ ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ մեկտեղ»:
Հայտարարության մեջ նշված է, որ ակնկալվում է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին ստորագրման տեխնիկական նախապատրաստությունը կավարտվի մոտ ժամանակներս:
ԵՄ-ի Խորհուրդն ընդգծել է, որ Մոլդովայի ու Վրաստանի հետ համանման փաստաթղթերի ստորագրման տեխնիկական նախապատրաստումն ավարտվել է նախօրեին: