Իրանը մտադիր չէ Իրաքի հարցում համագործակցել ԱՄՆ-ի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր չէ Իրաքում առկա ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանին:

Դրանով իսկ նա հերքել է արևմտյան մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե Թեհրանն ու Վաշինգտոնը պատրաստվում են համատեղ լուծել այդ խնդիրը: Շամխանիի խոսքերով՝ նման լուրերը հանդիսանում են Իրանի դեմ Արևմուտքի հոգեբանական պատերազմի մասնիկ և կատարելապես չեն համապատասխանում իրականությանը:

Շամխանին ԱՄՆ-ին մեղադրել է Իրաքում ծայրահեղական զինյալների ներխուժման համար հող նախապատրաստելու մեջ՝ ընդգծելով, որ ծայրահեղականներին նյութական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները: Սրանից առաջ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը:

Տեսանյութեր

Լրահոս