Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում կարող է մտցվել ռազմական դրություն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է երկրի արևելքում տարվող ուժային գործողության շուտափույթ ավարտ: Այս մասին հայտարարել է Ուակրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:

Վերջինս չի նշել ռազմական գործողությունները դադարեցնելու ժամկետներ. «Կարող եմ ասել միայն այն, որ Ուկրաինայի նախագահն առաջադրանք է տվել, որպեսզի կարճ ժամանակում լուծվեն այդ առաջադրանքները»:

Այսօր տեղի է ունենալու  Ուակրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստը, որում կարող է որոշում ընդունվել Դոնբասում (Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում) ռազմական դրություն մտցնելու մասին:

Պարուբին հայտարարել է, որ ներկա դրությամբ ընդունված չէ նման որոշում, և երբ տեղի կունենա դա, ապա ինքը կհայտնի այդ մասին: Նրա խոսքերով՝ Դոնբասում գործում է 20.000 զինյալ, որի կեսը ներկայացնում են Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս