«Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Ե՞րբ եք կշտանալու» պաստառներով զինված ցուցարարները պահանջում էին պատգամավորներից չքվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծի օգտին:
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի «Справедливая Россия» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը հանդես է եկել առաջարկությամբ, ըստ որի՝ Մաքսային միությունում պետք է արգելվի կրել կեդեր, բարձրակրունկ կոշիկներ ու բալետկաներ, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:
Իրանի գազային պաշարները մեկ տարում ավելացել են 200 միլիարդ խորանարդ մետրով:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է հրամանագիր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
«Մարդը, եթե հավատ չի ունենում՝ որևէ բանի չի հավատում: Մենք այդ կարծիքին չենք, դրա համար էլ իշխանության ենք: Իշխանությունը պետք է ռիսկային լինի և համոզված: Դրա համար էլ այդ հարվածները գալիս են իշխանության վրա, որ իրականացումը 20 տարի հետո պետք է լինի: Դա մեր ռեյտինգի հաշվին է, բայց պետության հարատևության մասին ենք մտածում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակների մասին:
Ադրբեջանի ՊՆ-ը երկրի էլեկտրոնային ԶԼՄ-ներին կոչ է արել տուրք չտալ հայերի կողմից տարածած նմանատիպ տեղեկություններին:
«Բա շենքն էսօր էլ վթարային կդառնա, էգուց էլ, էդքան անձրեւաջրերը մտնում են պատերի արանքները: Դեպք ա եղել, ես տանը նստած, ջրի օր էլ չի եղել, կողքի հարեւանն եկել է վրես կռիվ, թե ինձ ջրըմ ես: Հետո հասկացել ենք, որ անձրեւաջրերն են շախտով իջել»:
168.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը: Այս փաստաթղթում նշված է, որ ձևավորվել է չորս ենթախումբ, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրել է առանձին խումբ խնդիրներ: Մասնավորապես` առաջին խումբն ուսումնասիրել է բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը՝բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածությանը, ներտնային համակարգի սպասարման ուսումնասիրություն:
Ռուսական ղեկավարությունը հիանալի հասկանում է, թե ինչպիսի բարդ հակամարտություն է ԼՂ հակամարտությունը, և չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը՝ փորձելով մնալ չեզոք դիրքում:
Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատվիրակությունները չեն ցանկացել քննարկել փախստականների հարցը՝ հայտարարելով դրա քաղաքականացման մասին և լքել են բանակցությունները:
ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:
Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկումը: Այս պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է հիմնական փոփոխություններն ու թեզերը, որոնք տեղ են գտել ներկայացված փաթեթում:
Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված ասուլիս:
Վ. Բաղդասարյանն ափսոսանք հայտնեց, որ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «ընկել է ՀԱԿ-ի որոշ անդամների ազդեցության տակ». «ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ էս գյոզալ տղուն փչացրին: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: ՀԱԿ-ի որոշ անդամներ չեն կարողանում լավը ընկալել»:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լոնդոնում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարից:
Հունիսի 18-ին Վարչական դատարանում (Գյումրի), նշանակված ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին № ՎԴ/0026/05/14 վարչական գործով դատաքննության երրորդ նախնական նիստը, տեւելով յոթ րոպե, նորից ընդմիջվեց ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, փոխգնդապետ Սոնա Մելիքյանի բացակայության պատճառով:
Մենք մտադիր ենք նաև ռուսական կողմին խնդրել մեծացնել գազի մատակարարումները «Երկնագույն հոսք» գազատարով:
Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
Ռասմուսենն ընդգծել է, որ Ռուսաստանը 2008 թվականից գրեթե 50 տոկոսով մեծացրել է պաշտպանական ծախսերը, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամները դրանք կրճատել են մոտ 20 տոկոսով:
Ռուսաստանը կարող է շատ բանի հասնել՝ Ադրբեջանին օգնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին այսօր հայտարարել է, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկին:
Արդեն երրորդ օրն է՝ Ալավերդու Ջրավազան թաղամասի առանձնատներ տանող ճանապարհահատվածում սկսվել է նոր ջրագծի կառուցումը: Աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» կազմակերպությունը՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ծրագրով սաներին տրված աջակցությունը երեխաների՝ ինքնուրույն կյանք սկսելու համար խիստ կարևոր է: Նա նաև նշեց, որ իրենք, ճիշտ է, երեխաներին երբեմն ուղղորդում են, թե ինչպես ծախսեն գումարները, սակայն նրանք ինքնուրույն են որոշում՝ ինչպես գործածել:
«Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր փոփոխված օրենքը, որտեղ հետաքրքիր և ուշագրավ կարելի է համարել պարտադիրից ազատվողների համար սահմանված տարեթիվը, որին մինչ այժմ ոչ ոք չի անդրադարձել։ Այնտեղ նշվում է, որ սոցիալական այդ վճարից, որը պետք է կուտակային լինի, քաղաքացին կարող է ազատվել, եթե դիմում է գրում գործատուին, այդ դեպքում իր աշխատավարձից գումարներ չեն պահվի մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը։ Մինչդեռ մենք բոլորս գիտենք, որ 2017 թ. մայիսին մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են կայանալու և, ըստ էության, պետք է փոխվի նաև Կառավարությունը»։
Տեսնես կլինի՞ մի օր, որ մեր պաշտոնյաներն ու նրանց լուսաբանող ԶԼՄ-ները հիշեն, թե երեկ կամ մոտ անցյալում իրենք ինչ են ասել կամ արել, հիշեն իրենց իսկ կառավարության կողմից ընդունված որոշումների ու հայտարարությունների մասին:
Բարզանին Իրաքում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դրել է Բաղդադի կենտրոնական կառավարության վրա, որը վարում է սխալ և ավտորիտար քաղաքականություն:
«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: