Վահրամ Բաղդասարյանը՝ Արծվիկ Մինասյանի մասին. ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ էս գյոզալ տղուն փչացրին (տեսանյութ)

«Պարզապես մի ողբալի վիճակ էր առավոտյան, երբ ընդդիմությունը փորձ կատարեց տապալել ԱԺ բնականոն աշխատանքը: Բայց քվորումն ապահովելուց հետո խղճալի վիճակ էր, բոլորը կանգնել էին, որ գրանցվեն, հետո էլ՝ որ հարցի իրավունք ստանան: ԱԺ նախագահը բավականին մեծահոգի գտնվեց, թույլ տվեց: Ես թույլ չէի տա»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ անդամները սկզբունքային մարդիկ են, իսկ «պնդաճակատները»՝ ոչ. «Պնդաճակատ լինելու համար սկզբունքայնություն է պետք»:

Վ. Բաղդասարյանն ափսոսանք հայտնեց, որ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «ընկել է ՀԱԿ-ի որոշ անդամների ազդեցության տակ». «ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ էս գյոզալ տղուն փչացրին: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: ՀԱԿ-ի որոշ անդամներ չեն կարողանում լավը ընկալել»:

Միաժամանակ Բաղդասարյանը հայտարարեց, թե քառյակը ներքուստ մրցում է, թե իրենցից որն է ավելի լավ ընդդիմություն: Նա նշեց, թե «թույլ չեն տա, որ քայքայվեն»: Ըստ նրա՝ ժողովուրդը հոգնել է հայհոյանքներ լսելուց:

Կարդացեք նաև

«Իմ շատ հարգարժան Արծվիկ Մինասյանը մոլորվել է: Այսպիսի հրաշալի մարդուն ինչ դրության մեջ եք դնում: Ձեր այս մրցավազքը մինչև ե՞րբ պեք է շարունակվի: Մրցավազքը ավարտեք, հրավիրում ենք նորմալ, կոնստրուկտիվ աշխատանքի»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս