
Իրանը գազային պաշարների ծավալով աշխարհում առաջինն է. BP

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գազային պաշարները մեկ տարում ավելացել են 200 միլիարդ խորանարդ մետրով: Դրանով իսկ Իրանը պահպանել է գազային պաշարներով աշխարհում առաջատարի իր տեղը:
Այս մասին նշված է բրիտանական BP ընկերության տարեկավ վիճակագրական վերջին հետազոտությունում, որը հրապարակվել է հունիսի 17-ին: Դրա համաձայն, 2013 թվականի վերջի դրությամբ գազի համաշխարհային պաշարները կազմում են 185.7 տրիլիոն խորանարդ մետր:
Գազի ներկայիս համաշխարհային սպառման տեմպի պահպանման դեպքում դա կբավականացնի 55 տարի: BP-ի տվյալներով՝ Իրանի գազային պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 33.8 տրիլիոն խորանարդ մետր, իսկ Ռուսաստանինը՝ 31.3 տրիլիոն խորանարդ մետր: