ՆԱՏՕ-ի անդամների քանակական աճը չի հանդիսանում Ռուսաստանի դեմ ուղղված միջոց. Ռասմուսեն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լոնդոնում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարից և հիշեցնում է, որ դաշինքի կազմում նոր երկրների ներառումը չի հանդիսանում Ռուսաստանի դեմ ուղղված միջոց.
«Ուկրաինայի դեպքերը տագանապալի ազդանշան են: Սակայն այն հարաբերությունները, որոնք մենք հաստատել են Ռուսաստանի հետ, եզակի են, գործում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը, անցկացվել են համատեղ գագաթաժողովներ:
Մենք չպետք է նոր անդամներ ընդունենք ՆԱՏՕ-ի կազմում՝ ի հակակշիռ Ռուսաստանի ագրեսիայի: Ըդհակառակը, մենք պետք է Ռուսաստանը ներգրավենք երկխոսության ու գործընկերության մեջ: ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների գագաթնակետը գրանցվել է 2010 թվականին:
ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը: Մենք եվրոպական յուրաքանչյուր երկրի իրավունք ենք տալիս իր ներդրումն ունենալ եվրոպական անվտանգության մեջ, յուրաքանչյուր երկիր կարող է դաշինքին անդամակցելու հրավեր ստանալ: ՆԱՏՕ-ի անդամների քանակական աճը չի հանդիսանում Ռուսաստանի դեմ ուղղված միջոց, դա համաապատասխանում է նաև հենց իր՝ Ռուսաստանի շահերին»: