
Աբխազիան ու Հարավային Օսիան Ժնևում չեն ցանկացել Վրաստանի հետ քննարկել փախստականների խնդիրը

Кавказский узел-ի փոխանցմամբ՝ Ժնևում երեկ անցկացվել է Հարավային Կովկասի անվտանգության հարցերով քննարկումների 28-րդ փուլը, որը սակայն ավարտվել է վաղաժամ, քանի որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի պատվիրակությունները չեն ցանկացել քննարկել փախստականների հարցը՝ հայտարարելով դրա քաղաքականացման մասին և լքել են բանակցությունները:
Աբխազական ու հարավօսական կողմերը հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված ՄԱԿ ԳԱ-ի կողմից հունից 5-ին Վրաստանի ներկայացրած բանաձևի ընդունման հետ, որն առնչվում է Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների ու հարկադիր վերաբնակների խնդրին:
Աբխազիան ու Հարավային Օսիան իրենց բողոքն են հայտնել տվյալ բանաձևի ընդունման դեմ: Նրանք ընդգծել են, որ Վրաստանը, տարեցտարի կրկնելով փաստաթղթի տեքստը, փորձում է միջազգային հանրության վզին փաթաթել միակողմանի, քաղաքականացված ու խեղաթյուրված մոտեցում՝ կապված փախստականների խնդրի լուծման հետ, որպեսզի դրանով իսկ ամրապնդրի իր տարածքային հավակնությունները: