
Թուրքիան գազային զեղչ է ակնկալում Ռուսաստանից

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից ակնկալում են գազային զեղչ.
«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը վերանայի գազի գինը և որ նոր գինը սկսի գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից: Մենք մտադիր ենք նաև ռուսական կողմին խնդրել մեծացնել գազի մատակարարումները «Երկնագույն հոսք» գազատարով:
Թուրքիան շահագրգռված է հավելյալ 3 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարման մեջ: Ռուսները հարցի տեխնիկական կողմը լուծելու համար խնդրել են 1.5 տարի ժամանակ՝ մինչև 2016 թվականը»: