Բաժիններ՝

Հայաստանի տնտեսությունը կարող է կլանել ցնցումները. ԱՄՀ ներկայացուցիչ. Սիվիլնեթ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Թերեզա Դաբան Սանչեսը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում բաց դասախոսություն է կարդացել՝ «Դրամի փոխարժեքի  տատանումը և դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով: Ինչպես գրում է Սիվիլնեթը, Սանչեսը դրամի արժեզրկումը պայմանավորում է Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատումով, որոնք հետևանքն են ռուբլու արժեզրկման:

Նա նկատել է, որ դրամին զուգահեռ արժեզրկվում է վրացական լարին, քանի որ Վրաստանի տնտեսությունը ևս մեծ կախում ունի Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումներից։

ԱՄՀ ներկայացուցիչը սկսել է դրամի արժեզրկման դրական կողմերից՝ արտահանող ընկերությունների մրցունակության բարձրացում, դրսից եկող գումարներով ապրող ընտանիքների գնողունակության ավելացում։ Ներմուծվող ապրանքների թանկացումը, ըստ նրա, ինչ-որ առումով կարող է խթանել հայկական ապրանքների սպառումը։ Բայցևայնպես, Սանչեսի համոզմամբ, երբեմն այդ ներմուծման փոխարինումը դժվար է, սահմանափակ: «Եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին շատ արտադրողներ խնդիրների առաջ կկանգնեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական ռիսկն այն է, որ ճշգրտումները տեղի ունենալիս հնարավոր են որոշակի վայրիվերումներ։

Սանչեսը, նշելով, որ դրամի արժեզրկումը ազդում է ներմուծվող ապրանքների թանկացմանը, ասել է, որ նոյեմբերին գնաճը համեմատաբար ցածր է եղել՝ 2.6 տոկոս, և տնտեսությունն ընդհանուր լավ վիճակում է, որպեսզի կարողանա կլանել ցնցումները։

ԱՄՀ ներկայացուցիչը նպաստավոր է համարում նաև Հայաստանի ֆիսկալ իրավիճակը: «2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ Հայաստանում բյուջեի պակասուրդի ցուցանիշը կտրուկ աճեց՝ մինչև ՀՆԱ-ի շուրջ 8 տոկոսի չափ: Դա ճիշտ քաղաքականություն էր, որովհետև տնտեսական անկման ժամանակ բյուջետային ծախսերը ավելացնելը ճիշտ է: Դրանից հետո տեղի ունեցավ հարկաբյուջետային լուրջ կոնսոլիդացում: Հիմա տեսնում ենք, որ բյուջեում կան որոշակի հնարավորություններ՝ տնտեսությանն աջակցելու համար»,- ասել է նա:

Սյուզաննա Հովհաննիսյան

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս