Բաժիններ՝

Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը. news.am

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) գրասենյակի բացումը  Հայաստանում հնարավորություն կտա արդեն իսկ կայացած հայ իրավագետներին սկսել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հայաստանն իր անկախության առաջին տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգ ինտեգրվելու համար, եւ այսօր այդ ինտեգրացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիիրավ անդամներ։

«Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը միջազգային մասնագիտացած լրջագույն կազմակերպություն է, որի անդամ են մի շարք պետություններ, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի տասնյակ համալսարաններ եւ մի շարք այլ ակադեմիական հաստատություններ։ Պրոֆեսոր Ֆլոգայդիսի եւ ՀԻԵԿ-ի երկարատեւ աշխատանքի արդյունքում կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանում բացվում է տարածաշրջանի միակ եւ առաջին մասնաճյուղը»,-ասաց Գրիգոր Մինասյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ հայաստանյան մասնաճյուղի բացումը երիտասարդ իրավաբաններին, Հայաստանի բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին հնարավորություն կտա վերապատրաստվել առաջատար համալսարաններում, մասնակցել եվրոպական եւ ոչ միայն եվրոպական  առաջատար համաժողովների, նաեւ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հոդվածները տպագրել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային հանդեսներում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031