
500 դոլար էր հափշտակել՝ աշխատանքի տեղավորելու պատրվակով

Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է 1981թ. ծնված Վիգեն Ա.-ի դիմումը` 2014 թ. հուլիսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ոմն Վազգենի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից 500 դոլար հափշտակելու մասին: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վազգենը 1970թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: