
Համաձայնեցված գերշահույթ

Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանի գազալցակայաններում գազը վաճառվում է 230 դրամով` նախկին 180 դրամի փոխարեն: Գազալցակայաններում պատճառաբանում են, որ թանկացումը կապված է դոլարի փոխարժեքի փոփոխման հետ, որ իրենք գազը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից գնում են դոլարով, իսկ վաճառում դրամով: Սակայն գազալցակայանի սեփականատերերից մեկը 168.am-ին ասել է, որ իրականում գազալցակայանները գազի համար վճարում են դրամով, չնայած գազի գինը փոխկապակցված է դոլարի փոխարժեքի հետ: Ըստ նրա, նոյեմբերին գազալցակայանները գազը գնել են 114 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 121 դրամով: Չնայած գազը թանկացել է 7 դրամով, սակայն գազալցակայանների սեփականատերերը համաձայնության են եկել և գազը թանկացրել միանգամից 50 դրամով:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: