ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Դեպքը տեղի է ունեցել Արաբկիր բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մի քանի ամսական աղջիկ, որի որովայնը սկսել էր մեծանալ: Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց պարզելու, թե ինչ է տեղի ունենում:
Միջոցառմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը խոսել է 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով կատարված մի զեկույցի մասին, որում, Աղագուլյանի ներկայացմամբ, եղել է տեղեկատվություն տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու վերաբերյալ: Ալագուլյանը խոստացել է վերը նշված զեկույցը տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը:
Ավելի քան քառորդ դար է անցել 1988թ.` Գյումրիի երկրաշարժից ի վեր: Այս տարի, դեկտեմբերի 7-ին, լրացավ երկրաշարժի 26-րդ տարին. 26 տարի է, ինչ մարդիկ Գյումրիում ապրում են ցավի մեջ, անօթևանի կարգավիճակով, բռնում են արտագաղթի ճանապարհը, և ապրում են տառապանքի մեջ՝ հույսով, որ ևս մեկ ցուրտ ձմեռ կգոյատևեն և ամեն ինչ լավ կլինի, իրենց երեխաները տուն կունենան ու դուրս կգան ծայրահեղ աղքատության և անտնության ճիրաններից:
Վրաստանը պետք է շարունակի դատական համակարգի վերափոխումն ու ապահովի օրենքի գերակայություն:
Փոխարժեքի տատանումները հետզհետե կագավորվում են: Դոլարը զիջում է իր նախկին դիրքերը թե՛ հայկական դրամի, թե՛ ռուսական ռուբլու, թե՛ եվրոյի նկատմամբ:
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Չիպրիանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա 11-րդ ճաշկերույթ-դրամահավաքը: Բարեգործական երեկոյի ավելի քան 450 մասնակիցների շարքում էին այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Սյուզան Քենդել Նյումանը և Թոնի Շաֆրազին: Արվեստի, մշակույթի և շոու բիզնեսի անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք Մայքլ Արամը, Դոնալդ Բեքլերը, Էրիկ Բոգոսյանը, Փիթեր Բրանթը, Փաթրիշա Ֆիլդը, Հենրի Հեյը, Փիթեր Մարինոն, Ստեֆանի Սեյմուրը իրենց մասնակցությամբ համալրեցին Հիմնադրամի երկարամյա աջակիցների ցանկը:
Ուորլիքն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:
Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, – ասաց տ-ն Բեյլին, – 2014թ. գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:
Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:
Ամանորյա խմորեղենների պատրաստման համար երեք օր առաջ 2 կգ շաքարավազ էի գնում սուպերմարկետից՝ մի կին ականջիս փսփսաց՝ մի մեշոկ առ, աղջիկ ջան, էլ չի լինելու: Երեւի շաքարավազի ծառերը երաշտից չորանալու են: Չնայած հավատում եմ, որ շաքարավազը՝ որպես բնության հրաշք, վերանալու եզրին է. եթե ամեն խանութ մտնող 2-3 պարկ շաքարավազ գնի եւ տանի մահճակալի տակ պահի, վաղ թե ուշ շաքարավազի պաշարները Հայաստանում չէ՝ Երկիր մոլորակի վրա կսպառվեն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության չհերքեց, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու:
Քեմերոնը բավական կոշտ դիրքորոշում ունի միգրացիոն հարցերի նկատմամբ:
Վարչապետի որոշումով՝ Արամ Գրիգորյանը ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից: Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Դավթյանը:
Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի եւ «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ դատավճռի կայացման ժամանակ կոպտորեն ոտնահարվել են Մամեդովի իրավունքները:
Այդ մարմնին (ԵԱՀԿ) պետք է հատկացնել ամենամեծ իրավունքներ, որպեսզի նա կարողանա կանգնեցնել յուրաքանչյուրին:
Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բանկերում դոլարի վաճառքի առքի գին էր սահմանված 470-480-ը: Դոլարը վաճառվում էր 520 դրամով: Բանկերում եվրոյի առքի գին էր սահմանված 572-590 դրամը , եվրոն վաճառվում էր 639- 640,5 դրամով :
2013 թվականին Ռուսաստանի ոսկու պաշարներն աճել են 8.1 տոկոսով (77.7 տոննա)` 30.8 միլիոն ունցիայից հասնելով մինչև 33.3 միլիոն ունցիայի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհից:
Դրանց մասնակցելու են երկրի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ու հակաօդային պաշտպանության ուժերը:
Չպետք է մոռանալ միջազգային շուկաներում սպեկուլյանտների բացասական դերի մասին:
Ֆրանսիայի տեսանկյունից ներկա պահին չկա բավարար առաջընթաց, որպեսզի հնարավոր լինի մատակարարումը:
Գագաթաժողովն ավարտվել է ոչ թե դեկտեմբերի 19-ին, ինչպես որ պլանավորված էր, այլ` երեկ երեկոյան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Կ.Ուլնեցու փողոցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների և հարակից մասնավոր տնատիրությունների, Կ.Ուլնեցու փող. 2-րդ փակուղու 4-րդ և 6-րդ, 3-րդ փակուղու բոլոր համարների, Լեփսիուսի 1-ին և 2-րդ փողոցների, Պ.Սևակի փող. 2-րդ համարի, թիվ 127 միջնակարգ դպրոցի ու 160 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ մտադիր չէ օգտագործել այն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելությունը սուպերմարկետներ իր ազդեցությունը կունենա գների վրա: