Բաժիններ՝

Երևանում շմոլ գազի արտահոսքից 4 մարդ է թունավորվել

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 04:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1975թ. ծնված Արմեն Հ.-ն, 1978թ. ծնված Ժաննա Թ.-ն, 1997թ. ծնված Մարիետա Հ.-ն և 2000թ. ծնված Բագրատ Հ.-ն:

Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ պարզվել է, որ նշված անձինք նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում լողանալուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս