Բացառիկ դեպք Երևանում. Երկվորյակներից մեկի պտուղը սերտաճել է մյուս երեխայի որովայնում
Aroxj.am-ը գրում է, որ թերթերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ի քանի ամսական աղջիկ երեխան հղիացել է:Դեպքը տեղի է ունեցել Արաբկիր բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մի քանի ամսական աղջիկ, որի որովայնը սկսել էր մեծանալ: Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց պարզելու, թե ինչ է տեղի ունենում: Կայքի թղթակցին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ մի քանի ամսական երեխայի մոտ ոչ թե հղիություն է, այլ բացառիկ դեպք, երբ երկվորյակներից մեկի պտուղը սերտաճել է մյուս երեխայի որովայնում: Պտուղը եղել է թերզարգացած, սակայն ունեցել է կիսաձևավորված վերջույթներ: Երեխային վիրահատել են:
Սա բացառիկ երևույթ է: Նմանատիպ դեպքեր հազվադեպ են գրանցվում: Արաբկիր բժշկական կենտրոնը պատրաստվում է այն ներկայացնել միջազգային մասնագիտական հանրությանը: