Աշխարհի վերջը սկսվում է չենջերում եւ վերջանում խանութներում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Դրամա-դոլարային խառնաշփոթը դեկտեմբերի 17-ին հասել էր գագաթնակետին՝ հանկարծակի համազգային սիրո արժանացած դոլարը վաճառվում էր 580, իսկ տեղ- տեղ անգամ 600 եւ ավելի դրամով, մարդիկ ունեցած-չունեցած դրամները դոլարի էին վերածում, ծանոթ-բարեկամներից պարտքով փող էին վերցնում՝ դոլար գնելու համար, որոշ «խելոքներ» անգամ դրամային ավանդները շտապ կարգով հանեցին բանկից՝ դոլար գնելու համար:

Ամանորյա խմորեղենների պատրաստման համար երեք օր առաջ 2 կգ շաքարավազ էի գնում սուպերմարկետից՝ մի կին ականջիս փսփսաց՝ մի մեշոկ առ, աղջիկ ջան, էլ չի լինելու: Երեւի շաքարավազի ծառերը երաշտից չորանալու են: Չնայած հավատում եմ, որ շաքարավազը՝ որպես բնության հրաշք, վերանալու եզրին է. եթե ամեն խանութ մտնող 2-3 պարկ շաքարավազ գնի եւ տանի մահճակալի տակ պահի, վաղ թե ուշ շաքարավազի պաշարները Հայաստանում չէ՝ Երկիր մոլորակի վրա կսպառվեն»:

Մելանյա Բարսեղյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031