
Հնարավոր է` Ռուսաստանը սկսել է վաճառել ոսկու իր պաշարները. Societe Generale

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը հնարավոր է` դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում սկսել է վաճառել ոսկու պաշարները: Այս մասին նշված է Societe Generale ֆինանսական կորպորացիայի վերլուծաբանների հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ մի շարք աղբյուրների խոսքերով` ոսկու պետական պաշարը դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նվազել է 4.3 միլիարդ դոլարով: 2013 թվականին Ռուսաստանի ոսկու պաշարներն աճել են 8.1 տոկոսով (77.7 տոննա)` 30.8 միլիոն ունցիայից հասնելով մինչև 33.3 միլիոն ունցիայի:
2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկու պաշարները կազմել են 883.2 տոննա, իսկ ահա ուղիղ մեկ տարի անց` 2013 թվականի հունվարի 1-ին, այդ ցուցանիշը հասել է 958 տոննայի: