
Պորոշենկոն խորհրդարանին ներկայացրել է ոչ բլոկային քաղաքականությունից հրաժարվելու մասին օրինագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել Ուկրաինայի կողմից ոչ բլոկային քաղաքականությունից հրաժարվելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն տվյալ օրինագիծը որակել է որպես անհետաձգելի` Գերագույն ռադայի արտահերթ դիտարկման համար: Օրինագծի նպատակն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության ու անկախության ապահովման հավելյալ մեխանիզմի ստեղծումն է:
Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակն ամրապնդվել է Ուկրաինայի «Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերի մասին» օրենքում, որը, սակայն, դարձել է անարդյունավետ` արտաքին ագրեսիայից ու ճնշումից պետության պաշտպանության համատեքստում: