Ադրբեջանի իշխանություններից է կախված, թե ինչպիսին կլինեն մեր հերթական քայլերը
Թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն այսօր ՀՀ կառավարությունից պահանջեցին միջոցառումներ ձեռնարկել մինչև դեկտեմբերի 23-ն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչև ճգնաժամային վիճակը եղած մակարդակին բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով մենաշնորհները, արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան՝ դոլարի, և Ռուսաստանից դեպի Հայաստան՝ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը և մուտքերը, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու գործընթացը:
«Կարելի է միշտ էլ մեկնաբանել՝ դե, մարդը մոռացել է, կամ համարում է իր շատ մոտիկ ընկերը: Մյուս կողմից՝ կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ՝ եթե մարդն ընկալում է, որ մեկն իր ռազմավարական գործընկերն է, առաջինը հենց նրան է հիշում, այնպես որ, այստեղ կարող էր հենց առաջինը հիշել իր բազան Հայաստանում»:
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատանք գտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
«Խեղճ Բելառուսը չգիտի` ո՞ւմ դիմի, ո՞ւր գնա, ո՞ւմ բողոքի, միջազգային արբիտրա՞ժ` Հաագա՞, Ստոկհո՞լմ, որ Ռուսաստանը խախտում է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել` կապված միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության հետ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն:
Նավալնի եղբայրները մեղադրվում են ավելի քան 27.6 միլիոն ռուբլի կազմող մեքենայություններ գործելու մեջ:
Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:
«Ես կարծում եմ՝ վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա և ունենում է: Չէ՞ որ մենք ինքներս մեղավոր ենք, որովեհտև, եթե խանութի տերն առանց որևէ հիմնավորման բարձրացնում է ապրանքների գները, դրա դեմ ես չգիտեմ՝ քանի հոգի և քանի հանձնաժողով պետք է պայքարի: Կարծում եմ՝ նաև մեր մտածելակերպի մեջ խնդիր կա»:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 19-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից պահանջարկ չի ներկայացվել:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Քասաղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 58-ամյա Սանասար Ավետիսյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 AA 080 համարանիշի և 47-ամյա Արմեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 12 AQ 002 համարանիշի ավտոմեքենաները:
Հայկական կողմն ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 19-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Պայմանագիրը Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների կողմից ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:
Տնտեսությունը շատ հարցեր է լուծում քաղաքականության մեջ: Այս կարծիքն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ըստ որի՝ ֆինանսական ինստիտուտները ոչ միայն պետք է կարգավորման խնդիրներով զբաղվեն, այլ նաև պետք է տարբեր կանխատեսումներ անեն և ծրագրագրավորեն. «Մեր բոլոր քննարկումներից հասկանալի էր, որ փորձեր արվել են, այնպես չէի, որ չեն արվել, բայց թե ո՞ր մակարդակին և աստիճանին կհասներ, բնականաբար, չէր կանխատեսվում»:
Այսօր ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի վերջին աշխատանքային օրն էր Հայաստանում: Վերջինս հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին հաջորդել է դեսպանի ամփոփիչ ասուլիսը:
Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա իր ասուլիսում չհիշատակեց Հայաստանում ռուսական ռազմաբազան, երբ խոսում էր արտերկրում տեղակայված ռուսական զորքերի մասին: Գուցե պարզապես մոռացա՞վ, թե՞ Հայաստանը Ռուսաստանի կողմից չի համարվում արտերկիր: Միջազգային հարաբերությունների փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այս հարցի առնչությամբ մի քանի ենթադրություններ ունի, որոնցից մեկը կապված է ռուս-թուրքական մերձեցման նոր դրսևորումների հետ:
«Մենք հատուկ ենք եկել Հայաստան: Այժմ ոչ բոլորն են գալիս ԱՊՀ տարածք: Սակայն մենք ընտրել ենք Air Armenia-ին, հավատում ենք, որ Հայաստանը կծաղկի և, կարծում ենք, որ Air Armenia-ն բավականին հեռանակարային ընկերություն է»,- ասաց Բաբիլյովը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ներդրումային հիմնադրամ նայում է, թե ով է իր գումարները տնօրինելու:
Քաղաքացիները կառավարությունից պահանջում են ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչ ճգնաժամային մակարդակի բերելու համար։
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 19-ի ժամը 13։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Օրերս իր տան մոտ հարձակման ենթարկված եւ ապա հիվանդանոց տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Ջեյմս Ափաթուրայը շնորհավորել է Վրաստանին` կապված Եվրախորհրդարանի կողմից երեկ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ:
Դեկտեմբերի 11-ից հետո դեղերի շուկայում արձանագրվել է 5-10 տոկոս գնաճ, սակայն այժմ դեղերի գինը նվազում է՝ կապված դրամի արժևորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Դոլարի կտրուկ թանկացումից հետո, երբ համատարած գնաճ տիրեց Էջմիածնում, ԵԿՄ նախագահ, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող հացի արտադրամասը միակն է եղել, որը հացի գինը չի թանկացրել:
Ես կցանկանայի իմ կողմից ասել, որ մենք դեմ չենք աշխատել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ` ստեղծելու համար տնտեսական մեծ գոտի:
Աբաշիձեն կարծում է, որ պետք է մանրակրիտ պատրաստվել այդ հանդիպմանը:
Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն: