ՀՀԿ-ն հեռուստաընկերություն է ունենալու. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության չհերքեց, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու:

– Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է որ ՀՀԿ–ն հեռուստաընկերություն է բացելու:

– Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ: Բայց վատ բան չէ, որ լինի: Օրինակ կարող են քաղաքական բոլոր ուժերը ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ: Չկա նմանատիպ որոշում:

– Ասում են, նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու:

– «Հայքը» լավ անուն է: Պատմական անուն է:

– Նաև խոսվում է. որ գործող հեռուստաընկերություններից մեկի հենքի վրա է դա լինելու, որի՞ վրա կարող է լինի:

– Մտածենք, որի՞ վրա կարող է լինել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս