Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Նարինե Դ.-ն, 1995 թ. ծնված Նանա Գ.-ն և 2003 թ. ծնված Գևորգ Դ.-ն:
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:
«Ես շատ դրական կարծիք ունեմ ԱԺ-ի ընդունած որոշման մասին: Այն վարորդներին, կոպիտ ասած, մոտ 2 միլիարդ դրամ կտա: Այս տոնական օրերին դա խնայողության մեծ հնարավորություն կլինի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Ազգային Ժողովում կրկին քննարկվեց ԴԱՀԿ-ին վերաբերող նախագիծը, որն արդեն մեկ […]
Ես, որպես Ա.Ծերունյանի մայր, ընտանիքի թվով 7 անդամներ և 3 մոտ հարազատները հրաժարվելու ենք ՀՀ քաղաքացիությունից, մենք չենք լինի մի երկրի քաղաքացի, որտեղ Լևոնն Ալթունյանն է օրենքը, իսկ դատախազությունը` վերջինի կաշառքի տոպրակ:
Ինչքանով Վրաստանի համար կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար` իրենց նախագծերի իրականացման առումով: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, երբ 2012թ. իշխանափոխությունից հետո հայտարարվեց ՌԴ հետ հարաբերությունների լավացման մասին՝ պարզ էր, որ Ադրբեջանին ու Թուրքիային դա դուր չէր գալու: Ըստ նրա՝ դրանից հետո ռուս-վրացական առևտրային հարաբերությունները վերսկսվեցին ու այսօրվա դրությամբ փոխգործակցությունը շատ ակտիվ շարունակվում է, չնայած 2008-ի պատերազմից հետո մնացած քաղաքական խնդրներին:
«Տարին կողոպուտով ավարտվեց, դա իսկական կողոպուտ էր: Ես ենթադրում եմ, որ եթե նորմալ պետություն լիներ, մի հանձնաժողով էին ստեղծել և պարզել էին՝ որքա՞նն է սպեկուկլյատիվ մասը դոլարի և դրամի շարժի, ինչքա՞նն է օբյեկտիվը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանից տարեկան 40-45 հազար ավտոմեքենա է մտնում Հայաստան, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շրջանակներում ավտոմեքենաների համար սահմանված 5 տարի արտոնությունների ժամկետը, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:
«Սովորական մառախուղ էր առավոտյան: Ժամը 1-ի դրությամբ արդեն եղանակը պարզ էր, բայց մինչ այդ Մին-Վոդիից և Ռաստովից եկող չվերթները չէին կարողացել վայրէջք կատարել: Երկու չվերթներն էլ վերադարձել են: Մին-Վոդիի չվերթը վերադարձել է Մին-Վոդի, Ռաստովի չվերթն էլ վերադարձել է Սոչի»: Նրա կարծիքով՝ առաջիկա ժամերին երկու չվերթն էլ կկատարվեն:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս մասին հայտարարել է հենց ինքը` Լուկաշենկոն:
2014թ կայացված լավագույն որոշումներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկը հաստատելու որոշումն էր: ՀՀ-ում երկար տարիներ գործում էր բարձրագույն կրթության մասնագիտությունների հետխորհրդային ցանկ և տրվող մասնագիգությունները չէին համապատասխանում միջազգային որակավորումներիմ: Խնդիրներ էին առաջացնում կրթական փաստաթղթերի ճանաչման հետ կապված: Մենք ունեինք մասնագիտություններ, որոնք ունեինք միայն մենք:
Նա ընդգծել է, որ իրենք ուշադրություն են դարձրել գերմանական կողմի արած համապատասխան հայտարարությանը:
East Prospect Fund-ը, ըստ կազմակերպության տարածած տեղեկատվության, իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն: Թե կոնկրետ ովքե՞ր են կանգնած այս կառույցի ետևում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Լոնդոնից և Կիևից:
Բելառուսի խորհրդարանը երեկ ուղղումներ է մտցրել «Ռազմական դրության մասին» օրենքում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը:
Ընդհուպ մինչև 2006 թվականի ապրիլը նախագահ Ջորջ Բուշը տեղյակ չի եղել, որ ԿՀՎ-ը կիրառում է կտտանքների պրակտիկան:
«Իհարկե, վտանգի 5% կա, բայց առայժմ այդ վտանգը տեսանելի չէ»,- պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսում Հայաստանի համար վտանգներ չտեսա՞ք՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ազատության հրապարակում, Կարապի լճի մերձակայքում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 17-27 տարեկան երիտասարդների շրջանում ամեն օր բաժանվում էին թռուցիկներ այն մասին, թե ինչպես պահպանել սեռական հիգիենան, ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես խուսափել անցանկալի հղիությունից և սեռավարակներից, անպտղության հիմնական պատճառները, որ դեպքերում է հղիության արհեստական ընդհատումը խստիվ արգելված և ինչպես հետազոտվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ:
Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների և պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ և պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով:
«Եթե նկատել եք՝ ես երկու տարի է ընտրություններից մի բան եմ ասել՝ բուրգը պետք է ճաքի, երբ «Բարգավաճն» ու Հանրապետականը գրկախառն Հայաստանի կյանքն ուտում էին:Այդ բուրգը ճաքելէ, բայց լավ չի ճաքել, մենք պետք է աշխատենք, որ այդ խոցը մեծանա,մրցակցություն առաջանա»:
Այս մասին հայտնել է Բելառուսի առևտրի նախարարության մամլո ծառայությունը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին:
Այս մասին հայտնել է Վրաստանի պատիժների իրագործման նախարարության մամլո ծառայությունը:
Ընդհանուր առմամբ կարևոր է ամրագրել ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակիցների, գործընկերների հետ փոխգործակցությունը:
Վթարի հետևանքով տարբեր տվյալներով Մեքսիկական ծոց է լցվել 3.3-4.8 միլիոն բարել նավթ:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:
Միլոշ Զեմանը վերջին շրջանում շարունակ սուր քննադատության է արժանանում Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցելու համար:
«Արդեն ութ տարուց ավելի է, որ Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և որևէ խնդիր չկար այդտեղ: Ինչի՞ համար մենք այստեղ պետք է սկսենք արհեստականորեն իրավիճակը բարդացնել, քննարկումներ ու շահարկումներ անել: Ուղղակի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»: