ԵՄ-ի ու Վրաստանի միջև հարաբերություններն առողջ են. Յոհաննես Հահն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին` կապված Եվրախորհրդարանի կողմից երեկ Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ.

«ԵՄ-ի ու Վրաստանի միջև հարաբերություններն առողջ են, և հենված են վստահության վրա: Վավերացման արդյունքներում այդ կապերին էլ ավելի կխորացվեն ու օգտակար կլինեն երկու կողմի համար էլ: Ասոցացման համաձայնագրի իրագործումը Վրաստանին կօգնի իրականացնել վերափոխումները:

Վրաստանը պետք է շարունակի դատական համակարգի վերափոխումն ու ապահովի օրենքի գերակայություն, քանի որ այդ պարտավորությունները նախատեսված են Ասոցացման համաձայնագրով: ԵՄ-ը շարունակելու է բարեփոխումների անցկացման հարցում օգնել Վրաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031