Բաժիններ՝

Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովն ավարտվել է վաղաժամ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդները, որոնք Բրյուսելում հավաքվել էին երկօրյա գագաթաժողովի, որոշել են սահմանափակվել մեկ օրով: Գագաթաժողովն ավարտվել է ոչ թե դեկտեմբերի 19-ին, ինչպես որ պլանավորված էր, այլ` երեկ երեկոյան:

Հանդիպման ավարտին ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդները հավաքվել են աշխատանքային ընթրիքի շուրջ, որի մասնակիցները քննարկել են Ուկրաինայում ու Ռուսաստանում տիրող իրավիճակները: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքերով` Ուկրաինայի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի հստակ ռազմավարության:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` օգտագործելով իր լավ հարաբերությունները նրա հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտնել է, որ գագաթաժողովի ժամանակ չի քննարկվել Ուկրաինային զենք մատակարարելու ու ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն դրա հետ մեկտեղ գագաթաժողովի մասնակիցները չեն կարողացել շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը:

Մերկելն ընդգծել է, որ սահմանափակիչ միջոցները կարող են վերացվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031