Հովիկ Աբրահամյանի այցը խանութներ զսպող ազդեցություն կունենա.Նախկին վարչապետ. news.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելությունը սուպերմարկետներ իր ազդեցությունը կունենա գների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ իր այս քայլով վարչապետը շատ հստակ հանրությանը ցուցադրում է, որ ինքը շատ պատասխանատու է իրեն զգում ֆինAdd Newանսական շուկայում ստեղծված իրավիճակի եւ դրանով պայմանավորված գների անկանոն զարգացումների նկատմամբ:
«Վարչապետը հստակ հանրությանը իր պատասխանատվությունն է ցուցադրում: Անշուշտ, ոչ ստանդարտ այդ մոտեցումները, գների նկատմամբ անմիջական հետաքրքրվածությունը առաջ է բերելու տնտեսվարողների մոտ սպեկուլացիաների դեմ ակնհայտ պրոցեսներ: Պարզ չի, որ սուպերմարկետների տերերը, ներմուծողները, գները որոշողները այլեւս հասկանում են, որ այդ ամենը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, հետեւաբար՝ զսպող ազդեցության կունենա այդ ամենը»,-ասաց նախկին վարչապետը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: