Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իլգար Մամեդովին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն դիտարկել է Իլգար Մամեդովի բողոքի գործով ՄԻԵԴ-ի որոշման իրագործման հարցը:
Կոմիտեն հիշեցրել է, որ ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման համար քրեական օրենսդրության կամայական կիրառումն ընդհանուր խնդիր է և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Իլգար Մամեդովի անհետաձգելի ազատումը:
Իլգար Մամեդովը դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Սակայն ՄԻԵԴ-ը վճռել է, որ դատավճռի կայացման ժամանակ կոպտորեն ոտնահարվել են Մամեդովի իրավունքները: