Բաժիններ՝

Օլանդը հրաժարվել է Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» տիպի ռազմանավերը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է, որ ներկա դրությամբ երկիրը հիմքեր չունի` Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները մատակարարելու համար.

«Այդ մասին ես հայտարարել եմ մի քանի անգամ. Ֆրանսիայի տեսանկյունից ներկա պահին չկա բավարար առաջընթաց, որպեսզի հնարավոր լինի մատակարարումը: «Միստրալների» վերաբերյալ պայմանագրի կատարումը կախված է Ռուսաստանի կողմից մինսկյան պայմանավորվածությունների պահպանումից, հակառակ դեպքում կարվեն համապատասխան եզրակացություններ»:

Օլանդը հավելել է, որ ԵՄ-ի անդամ երկրների առաջնորդները որոշել են հավելյալ սահմանափակիչ միջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031