Բաժիններ՝

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալը

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) իր այսօրվա լիագումար նիստում ընդունել է ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրենքը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Երեկ էլ Ղազախստանի խորհրդարանի մեջլիսը (ստորին պալատ) հավանության արժանացրեց ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալը:

Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության համաձայն` Հայաստանի ու Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 7.7 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031