Երգիչ Մարտ Բաբայանը Քրիստինե Պեպելյանին անակնակլ է մատուցել։
Ոստիկանները հետապնդեցին և բռնեցին փախուստի դիմած կողոպտչին:
Համացանցում արդեն հասանելի է նրանց ելույթի հոլովակը, որն էլ առաջարկում ենք դիտել:
Հայաստանյան շատ այլ գյուղերի նման՝ Ամոջը ևս ծերանում ու դատարկվում է՝ գյուղի տարեցներին հին ու բարի ժամանակները հիշեցնելով ոչ միայն իրենց երիտասարդության, այլև՝ երբեմնի եռուզեռի տեսանկյունից:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է:
«Ազատամարտիկների միջոցով իշխանափոխության հարց լուծելու տարբերակը ես անիրական եմ համարում: Հասարակական տարբեր շերտերի մոտ ազատամարտիկ հասկացությունը տարբեր ընկալումներ ունի, այնպես, որ ազատամարտիկների շուրջ հնարավոր չի լինի հասարակական համախմբում ապահովել»,- ասում է Արամ Սարգսյանը:
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների, Լեհաստանի Կոտովիցե քաղաքում կայացած շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի շախմատի ուսանողական հավաքականի անդամների և աշխարհի համալսարանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած գրոստմայստեր Կարեն Գիրգորյանի պարգևատրման արարողությունը։
Քաղաքագետը կարծում է նաև, որ այս իրավիճակի հիմքը էլիտայի բացակայությունն է. «Որովհետև Դեմիրճյանի ժամանակ բուծվում էին ցեխավիկներ, մնացածները տեղ չունեին, որից հետո եկավ մի պահ, ՀՀՇ-ն փորձեց ինտելեկտուալ մաս հանել իշխանություն, ու շատ արագը գործը գնաց այն նախկին ցեխավիկներին և այլն, որոնք քաղաքականությունը և տնտեսությունը միահյուսեցին իրենց, և պետական ապարատը դարձրեցին գործիք՝ անձնական հարստացման համար: Վերջին ընտրություններին հայտարարեցին, որ բիզնեսը պետք է հեռանա, բայց բիզնեսն այնպես հեռացավ, որ կանանց տվեցին ու իրենք վերադարձան: Տեսաք՝ ի՜նչ հայկական շուստրիություն, և քաղաքականությունը վերածվել է շուստրիության»:
Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:
այսօր ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Արտակ Արզումանյանը: Կայքի տեղեկություններով` Արզումանյանը քրեական հեղինակություն է համարվում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Ղ.-ին, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք:
Գյումրին չհիշատակելը պայմանավորված էր ամենավերջին շրջանի ռուս-թուրքական գործընթացներով: Ավելորդ է քննարկել, թե ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը, նոր զինուժ տրամադրելը, զինվորականության քանակի աճը, այս բոլորը ո՞ւմ դեմ էին ուղղված: Թուրքական մամուլը ուղղակի այս երեւույթը գնահատել էր իբրեւ թուրքական պետության դեմ ուղղված ուղերձ: Չմոռանանք, որ բավական լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները Սիրիայի եւ իսլամականների հարցով Անկարայի որդեգրած դիրքորոշումների պատճառով: Իրականությունն այն է սակայն, որ ժամանակակից աշխարհում քաղաքական փոխհարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են եւ բարդ:
«Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:
«Մեր ժողովուրդը հաճախ է հարվածներ ստացել, ծանրագույն հարվածներ, սակայն միշտ էլ կարողացել ենք նորից հառնել, ոտքի կանգնել: Եվ այսօր ուղղակի իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանը դառնա անհայրենիք լկտիների երկիր: Չպետք է թույլ տանք, որ տիրապետող լինեն դատարկամտությունն ու պնակալեզությունը, բազուկի ուժն ու զոռբայությունը: Բայց և չպետք է թույլ տանք միմյանց հետ խոսել հայհոյանքի լեզվով, ինչը ևս պակաս դատապարտելի չէ: Որևէ մեկս որևէ վայրկյան չպետք է մոռանա, որ մենք ծնողներ ունենք, ընտանիք ունենք, երեխաներ ունենք… Ու ոչ ոք իրավունք չունի իրեն անշնորհք, լկտի ու անբարո պահել իմ, իմ երեխաների ու իմ թոռների հայրենիքի հանդեպ: Ավելի լավ է այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան»:
Թե ինչպես տուժողը դարձավ սուտ մատնության հեղինակ:
Թևան Պողոսյանն ասում է, որ երևի ԱԳՆ-ի կողմից ուղարկվել է նույն բովանդակությամբ թուղթ, ինչ ուղարկվել էր այն ժամանակ, երբ Հայաստանն անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Դոլար։ Առքի միջին գինը՝ 444.29 դրամ։ Առքի առավելագույն գինը՝ 450 դրամ։ Վաճառքի միջին գինը՝ 466.62 դրամ ։ Վաճառքի նվազագույն գինը՝ 460 դրամ։
Շ. Հ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ն. Ա.-ին կեղծ խոստումներ է տվել աջակցել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ հակառակ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում` միաժամանակ քաջ գիտակցելով, որ խոստումը կատարելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկելու:
Տղամարդը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, նրա մոտ ախտորոշվել է կոմա, քունք-գանգուղեղային շրջանի սալջարդ վերքով:
Դետեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մաքսային ծառայության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` այս տարվա մայիսին ընդունված «ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված փոփոխությունները քննարկելու նպատակով:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:
ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի պահանջարկ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով
«Եթե փորձենք ամփոփել անցած տարին, ապա զուտ վարորդների համար այն շատ դաժան էր, բայց վերջին մեկ ամիսը թույլ է տալիս մտածել, որ եկող 2015թ. ավելի դրական փոփոխություններով կուղեկցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Լիլիթ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյա ն էջում գրել է. «20 օրում՝ 1 միլիոն դիտում… Սա աներևակայելի է.»:
Բակո Սահակյանը և մյուս պաշտոնատար անձինք դիրքորոշում են հայտնել, որ ավտոերթը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել Արցախի համար:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: