COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյին հավաքագրվել է 2.4 միլիոն ԱՄՆ դոլար
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Չիպրիանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա 11-րդ ճաշկերույթ-դրամահավաքը: Բարեգործական երեկոյի ավելի քան 450 մասնակիցների շարքում էին այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Սյուզան Քենդել Նյումանը և Թոնի Շաֆրազին: Արվեստի, մշակույթի և շոու բիզնեսի անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք Մայքլ Արամը, Դոնալդ Բեքլերը, Էրիկ Բոգոսյանը, Փիթեր Բրանթը, Փաթրիշա Ֆիլդը, Հենրի Հեյը, Փիթեր Մարինոն, Ստեֆանի Սեյմուրը իրենց մասնակցությամբ համալրեցին Հիմնադրամի երկարամյա աջակիցների ցանկը:
COAF-ի ընթացիկ տարվա գործունեության առնչությամբ հատուկ մրցանակների արժանացան Հիմնադրամի մշտական աջակից ու բարերար Արա Արսլանյանը, ով ստացավ «Մարդասիրական գործունեության մրցանակը», և Ալեքսիս Օհանյանը, ում Հիմնադրամը պատվեց «Փկնե´նք սերունդը» մրցանակով՝ որպես ինտերնետում առաջին ձեռներեցներից ու ակտիվիստներից մեկի: Երկու մրցանակներն էլ պատվավոր հյուրերին հանձնեց Հիմնադրամի Խորհրդի անդամ, հանրահայտ դիզայներ՝ Մայքլ Արամը: Արդեն ութերորդ տարին անընդմեջ միջոցառումը վարեց ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող, «Tony» և «Emmy» հեղինակավոր մրցանակների արժանացած դերասանուհի Անդրեա Մարտինը:
Երեկոն իրենց բացառիկ ելույթներով զարդարեցին օպերային երգի հանճար Իզաբել Բայրակդարյանն ու «The Voice» նախագծի եզրափակչի մասնակից Ուիլ Չամպլինը: Միջոցառման մշակութային հատվածում իրենց ելույթներով փայլեցին Հայաստանից հատուկ այդ նպատակով ժամանած երեխաներն ու երիտասարդները:
Տոնական ծրագիրը անրադարձ կատարեց Հիմնադրամի կողմից վերջերս գրանցած ձեռքբերումներին, ինչպես նաև մատնանշեց կազմակերպության նպատակային ծրագրի մասին, որի շրջանակներում զարգացման ծրագրերը կընդայնվեն և կընգգրկեն ավելի մեծ թվով գյուղեր: Հավաքագրված 2.4 միլիոն ԱՄՆ դոլարը կծախսվի Հայաստանում նորարարության ու գերազանցության չափանիշներին համապատասխանող կենտրոնի ստեղծման վրա, որը կհանդիսանա որպես շրջակա համայնքները միավորող հաստատություն: Հանգանակությունները կհատկացվեն նաև Հիմնադրամի կողմից աջակցություն ստացող գյուղերում ենթակառուցվածքային բարելավումներին, զարգացման այլ նախաձեռնություններին ու ծրագրերին:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Մինչ օրս այս ծրագրերի շահառու են դարձել Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 22 գյուղական համայնքների ավելի քան 30,000 բնակիչները: Զարգացման համալիր միջամտություններ են իրականացվել ութ և ընտրովի ծրագրեր վերոնշյալ մարզերի այլ համայնքներում: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org: