Բաժիններ՝

Մենք հիասթափված ենք Եվրոպական դատարանի որոշումից. Քեմերոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վրդովված է Եվրոպական դատարանի որոշումից, որը ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող բոլոր օտարագզիներին թույլատրում է ոչ վիզային մուտք ունենալ Միացյալ Թագավորությունում:

Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական դատարանը երեկ բավարարել է բրիտանացի Շոն Մաքքարթնու ու նրա կնոջ` Կոլումբիայի քաղաքացուհի ու  իսպանական կեցության իրավունք ունեցող Պատրիսիայի հայցը:

Ամուսինները, հենվելով ազատ տեղաշարժի մասին եվրոպական օրենքների վրա, պնդում էին, որ Պատրիսիան պետք է հնարավորություն ունենա առանց վիզայի մուտք գործել Մեծ Բրիտանիա` իր ընտանիքի մոտ, և դատարանը համաձայնվել է դրա հետ:

Պոտենցիալ առումով այդ որոշումն ունի հեռու գնացող հետևանքներ, քանի որ բրիտանացի շատ քաղաքացիներ ամուսնացել են օտարազգիների հետ, որոնք ունեն եվրոպական կեցության ձևեր: Քեմերոնը հայտարարել է, որ իրենց հիասթափեցրել է Եվրոպական դատարանի որոշումը:

Քեմերոնը բավական կոշտ դիրքորոշում ունի միգրացիոն հարցերի նկատմամբ` գտնելով, որ հենց դրանք են առանցքային դեր խաղում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բրիտանացիների որոշման հարցում: Քեմերոնն ավելի վաղ խոստացել է 2015 թվականին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս