
ԵԱՀԿ-ն անվտանգություն չի ապահովում աշխարհում. Գորբաչով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը չի կատարում անվտանգության վերահսկողության գործառույթները, որոնք պետք է նա կատարի:
Գորբաչովը մանրամասնել է, որ նկատի չունի միայն այն առաքելությունը, որը ԵԱՀԿ-ն ներկայումս իրականացնում է Ուկրաինայում. «Չէ որ մենք ամերիկացիների ու եվրոպացիների հետ խոսել ենք Բրեստից մինչև Վանկուվեր անվտանգության մասին: Ընդ որում` նկատի է առնվել, որ այն ընդգրկում է եվրոպական երկրները` գումարած Կանադան ու Ամերիկան:
Այդ մարմնին (ԵԱՀԿ) պետք է հատկացնել ամենամեծ իրավունքներ, որպեսզի նա կարողանա կանգնեցնել յուրաքանչյուրին ու գործընթացին միջամտել յուրաքանչյուր փուլում, եթե այն ձեռք բերի վտանգավոր բնույթ:
Այնտեղ, որտեղ կա միջուկային զենք, վերահսկողությունն ու պատասխանատվությունը պետք է լինեն շատ բարձր: Պետք է կառուցել միասնական Եվրոպա, եվրոպական տուն: Իսկ չէ որ մենք եվրոպական տանն ենք, իսկ մեզ հետ հաշիվներ են մաքրում»: