500 միլիոն դրամը չի բավարարել պաշտոնյաների գործուղումների համար. «ՉԻ»

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:

Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն ն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյաջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս