Նոյեմբերի 6-ին «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարի պատվավոր հյուրն էր ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում բացառիկ հարցազրույց է տվել մրցաշարի կազմակերպիչներին:
Այդ իրադարձությունը փոխել է ողջ աշխարհը:
«Դեմ եմ, երբ աղավաղում են երգը: Ընդհանրապես վատ երգ չկա, պետք է մեկնաբանությունը ճիշտ լինի: Յուրաքանչյուր ազգ ունի իր հոգու կերտվածքը, ըստ դրա էլ՝ ստեղծվում է նրա արտահայտչամիջոցը, այսինքն՝ ձայնախաղերը: Մենք՝ հայերս, հաճախ երգում ենք՝ վերցնելով ուրիշների (հիմնականում` թուրքերի) ձայնախաղերը»:
Ես համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա: Արդեն քսան տարուց ավելի է, ինչ այդ կարևոր առաքելությունը լավագույնս իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը:
Հին Հռոմում գոյություն ուներ հարկատեսակ, որի դեպքում գումար պետք է վճարվեր ստրուկին ստրկությունից ազատելու դեպքում: Որոշ դեպքերում տերն ինքն էր վճարում նախատեսված հարկը, քանի որ ենթադրվում էր, որ նա բավական հարուստ է, եթե մարդուն ազատում է ստրկությունից: Առավել հաճախ այս հարկը վճարում էր ստրկությունից ազատվածը:
Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ներկայումս վրաց հասարակությունը չունի ճիշտ տեղեկատվություն:
Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության մեջ կընդգրկվեն Արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարածքային կառավարումը, ոստիկանության մունիցիպալ հատվածը՝ երկրի ներսում իրականացվող ծառայության մասով, իսկ քրեական ոստիկանությունը պետք է լինի առանձին: Նա հիշեցրեց, որ նախկինում ՆԳՆ-ի մեջ մտնում էր ԱԻՆ-ը, ՔԿՀ-ն, դրանից հետո մասնատվեցին կառույցները:
Վահրամաբերդ համայնքի բնակիչները շարունակում են վախով ապրել: Գյուղի հարևանությամբ գտնվող ռուսական ռազմաբազան հաճախակի է զորավարժություններ անցկացնում, բնակիչներն էլ շարունակում են նախիրը հենց այդ տարածքում արածեցնել:
Խոշոր բնակավայրերի սահմաններից դուրս գնալու համար կին վարորդներին պետք է անպայմանորեն ուղեկցի տղամարդ-ազգականը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի Լ5144 (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ի.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 AT 505 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Այդ թվում, խանութների շրջանառությունն աճել է 6.5%-ով և կազմել 714.1 միլիարդ դրամ։ Մինչդեռ կրպակների շրջանառությունը նվազել է 7.3%-ով՝ հասնելով 22.8 միլիարդ դրամի։
Անգելա Մերկելը վաղը պետք է Բեռլինում հանդիպի ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ:
Տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի 34 PV 934 համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Այդ ամենը նկատել են` այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանները, ովքեր փորձել են համոզել նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձը ամենաբարձրն է Սյունիքի մարզում։ 2014 թվականի օգոստոսի դրությամբ սյունեցիների միջին աշխատավարձը կազմել է 200 693 դրամ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ներդրումային խոշոր նախագծի մասին երեկ հայտարարել է Բանգլադեշի, Կամբոջայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմարի, Պակիստանի ու Տաջիկստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։
Մասսայական հարսանեկան արարողությունը կազմակերպված է եղել իսլամական կազմակերպության կողմից, որը պրոպագանդում է ցանկացած տեսակի սեռական կապերի հարաբերությունների բացակայությունը մինչև ամուսնանալը:
Ինքնաթիռները հարվածել են Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի Ալ-Քաիմ քաղաքին:
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Կ. Տ.-Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 2012 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նախարարությունը պարզաբանում է, որ նոր տեսակի հարցատոմսերի ներդրումը պայմանավորված է ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.39-ին, մարվել` 21.00-ին: Այրվել է ծխնելույզին կից առաստաղը՝ 0.5 քմ:
Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը: Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
Ատամի ցավի դեմ պայքարելու համար կարող են օգնել սոխը, սխտորը և աղը: Երեք բաղադրիչներից պետք է վերցնել նույն չափով, դրանք խառնել այնքան ժամանակ, որ ստացվի համասեռ զանգված, ապա անհրաժեշտ է այն դնել հիվանդ ատամի վրա:
Digital Beiijing, Պեկին, Չինաստան: 11 հարկանի շենքը կառուցվել է 2008թ.: Այն համատեղում է ինֆորմացիոն կենտրոնի և տեխնիկական կառավարման ֆունկցիաները:
Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:
Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց ատրճանակից:
Չնայած Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ օդանավակայանն «ահավոր տպավորություն է թողնում Բրիտանիայի զբոսաշրջիկների վրա»՝ այս օդանավակայանը հասցրել է հայտնվել լավագույնների ցանկում: Այն տարեկան սպասարկում է 69.4 մլն մարդու:
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Ս.-ին:
«Եթե ես լինեի Հանրապետականի լիդերը, ոչ թե ամեն օր կասեի` մենք հաղթելու ենք, կառավարելու ենք, այլ հստակ ծրագրերով, բարեփոխումներով կսկսեի գործել և ընտրություններում շրխկոցով կհաղթեի, հարցը կվերջանար: Սա է խնդիրը: Այս մրցույթը պիտի Հայաստան տեղափոխել, գործը պիտի գնա Սահմանադրության, օրենքի շրջանակներում: Հայաստանի մեծահարուստների երկու խումբ մրցույթի մեջ են մտել: Ո՞վ կհաղթի: Ես վստահ եմ, որ եթե նախագահը գնացող է, սկսվելու է առնետավազքը»,- ասում է Լևոն Շիրինյանը:
«Անգամ անդրշիրիմյան կյանքում չեն թողնում մարդիկ հանգչեն խաղաղությամբ: Բավականին զգալի գնով ձեռք ես բերում գերեզմանի տարածք եւ հայտնվում վիճելի խնդիրների առաջ»: