Բաժիններ՝

Մերկելը հրաշք է համարում, որ Բեռլինյան պատի կործանումն իրականացվել է խաղաղ ճանապարհով

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաշք է համարում այն փաստը, որ Սառը պատերազմի խորհրդանիշ հանդիսացած Բեռլինյան պատի կործանումն իրականացվել է խաղաղ ճանապարհով:

Մերկելն այդ մասին հայտարարել է Բեռլինյան պատի կործանման 25-ամյակի նախօրեին. «Դա հրաշք էր, որ ամեն ինչ տեղի ունեցավ խաղաղ: Այդ իրադարձությունից մի քանի շաբաթ առաջ քաղաքում զգացվում էր հուզմունք, լարվածություն ու վախ: Մի քանի շաբաթ բոլորը մտահոգ էին: Հոկտեմբերի 7-ից իմ փողոցում գտնվում էին տանկերը»:

Անգելա Մերկելը, ով 35 տարի աշխատել է նախկին ԳԴՀ-ի Գիտությունների ակադեմիայում, վաղը պետք է Բեռլինում հանդիպի ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ, ով հանդիսանում է այդ իրադարձությունների անմիջական մասնակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930