Աշխարհի տարբեր երկրների ամենաաբսուրդ հարկերը
1. 1689թ. Պետրոս 1-ինը հարկեր մտցրեց մորուք կրելու համար: Օրինակ՝ գյուղացին կարող էր մորուքն անվճար կրել իր բնակության տարածքում, սակայն քաղաք գնալիս պետք է 1 կոպեկ մուծեր:
2. Հին Հռոմում գոյություն ուներ հարկատեսակ, որի դեպքում գումար պետք է վճարվեր ստրուկին ստրկությունից ազատելու դեպքում: Որոշ դեպքերում տերն ինքն էր վճարում նախատեսված հարկը, քանի որ ենթադրվում էր, որ նա բավական հարուստ է, եթե մարդուն ազատում է ստրկությունից: Առավել հաճախ այս հարկը վճարում էր ստրկությունից ազատվածը:
3. 1655թ. Օլիվեր Կրոմվելը հարկեր էր սահմանել Անգլիային սպառնացողների համար: Հարկեր էին վճարում նրանք, ովքեր համաձայն չէին նրա հետ:
4. Անգլիայի ղեկավարների կարծիքով՝ մարդիկ պետք է հարկեր վճարեին միայն այն պատճառով, որ ողջ էին: Այսինքն՝ դա, ըստ էության, հարկ էր կյանքի համար: Այս հարկատեսակը սահմանված էր 14-րդ դարում:
5. Պարզվում է՝ Նոբելյան մրցանակակիրները ևս հարկ պետք է վճարեն այն ստանալուց հետո: 1986թ. այս մրցանակը մտնում է դրամական նվերների շարքը, և դրա համար համապատասխան գումար է գանձվում: Բացառություն արվում է միայն այն դեպքում, երբ մրցանակակիրն այն ծախսում է բարեգործության վրա:
6. Տարբեր երկրներում մինչև 20-րդ դարը գոյություն են ունեցել հարկեր օտարերկրացիների համար: Եթե եկել ես ուրիշ երկիր, ապա բարի եղիր վճարել: Մինչև 1923թ. Կանադայում սահմանված է եղել հարկ չինացիների համար:
7. Երբ պետության ղեկավարը հարկեր է սահմանում ամեն ինչի վրա, բնակչությունը սկսում է հարկվող օբյեկտները թաքցնել հատակի տակ, հողի տակ կամ էլ օջախում: Այսպիսի երևույթները բացառելու համար 1660թ. Անգլիայում հարկ մտցվեց օջախի համար:
8. 991թ. Անգլիայում հարկ մտցվեց վիկինգների՝ հանգիստ ապրելու համար փրկագին վճարելու:
9. Որոշ երկրներում հարկ սահմանված է եղել նաև աղի համար: Սահմանված հարկատեսակը երկրների համար երբեմն վատ հետևանքներ է ունեցել. Ֆրանսիայում այս հարկատեսակն արագացրեց Ֆրանսիական հեղափոխության զարգացումը, դրա արդյունքում կործանվեց Չինական կայսրությունը: Հնդկաստանում այս հարկատեսակը մտցնելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցեց նույնիսկ Մահաթմա Գանդին: