Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում հստակեցրել են այն պայմանները, թե որ դեպքերում է կանանց թույլատրվում մեքենա վարել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագավորին կից շուրան` ավագների խորհուրդը, հստակեցրել է այն չափանիշները, որոնց բավարարման դեպքում կանանց թույլ կտան ավտոմեքենա վարել:

Խորհրդի ներկայացուցչի խոսքերով` առաջարկվող նորմերը նախատեսում են, որ վարորդական իրավունքից կարող են օգտվել 30-ից բարձր տարիք ունեցող կանայք, ընդ որում` թույլատրվում է մեքենա վարել միայն լուսավոր ժամանակ (առավոտյան ժամը 07.00-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ը) և առանց դիմահարդարման:

Բացի այդ, մեքենա վարելու համար սաուդցի կանայք ստիպված կլինեն ստանալ իրենց հայրերի կամ ամուսինների թույլտվությունը, իսկ նրանց բացակայության դեպքում` եղբոր կամ որդու թույլտվությունը: Խոշոր բնակավայրերի սահմաններից դուրս գնալու համար կին վարորդներին պետք է անպայմանորեն ուղեկցի տղամարդ-ազգականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս