Բաժիններ՝

Իվանիշվիլին ամեն շաբաթ հեռուստաեթերով բնակիչներին կներկայացնի Վրաստանում տիրող իրավիճակը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ շուտով հեռուստաէկրաններին է հայտնվելու հաղորդավարի կարգավիճակով:

Իվանիշվիլին ամեն շաբաթ հեռուստաեթերում երեք փորձագետի հետ վերլուծության կենթարկի երկրի ընթացիկ զարգացումները, որպեսզի դրանով իսկ հասարակությանը օգնի հասկանալ առկա իրավիճակը:

Իվանիշվիլին ընդգծել է, որ դա լինելու է վերլուծական հաղորդում, և որ ինքն ամեն կիրակի իր հաղորդումը վարելու է երեք փորձագետի հետ միասին. «Հասարակությանը ներկայումս չի բավականացնում ճիշտ վերլուծությունը, և մենք կօգնենք հասարակությանը` ճիշտ պատկերացնելու համար ընթացիկ իրադարձությունները»:

Իվանիշվիլու մասնակցությամբ ծրագիրը հեռարձակվելու է GDS TV-ի եթերում, որի սեփականատերը նախկին վարչապետի որդի, ռեպեր Բերա Իվանիշվիլին է: Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ներկայումս վրաց հասարակությունը չունի ճիշտ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս