Չինաստանը մտադիր է 40 միլիարդ դոլարով վերականգնել ժամանակակից «Մետաքսե ճանապարհը»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանը մտադիր է 40 միլիարդ դոլարով վերականգնել ժամանակակից «Մետաքսե ճանապարհը»:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ներդրումային խոշոր նախագծի մասին երեկ հայտարարել է Բանգլադեշի, Կամբոջայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմարի, Պակիստանի ու Տաջիկստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Չինաստանի ղեկավարի պլանի համաձայն` Մետաքսե ճանապարհի հիմնադրամի ստեղծման ու նոր ենթակառուցվածքների վերականգնման համար անհրաժեշտ է Ասիայում զարգացնել տրանսպորտային կապերը: Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, ուր նախագիծը ժամանակի ընթացքում կներգրավի ներդրողների:
Բացի այդ, նա վերոնշյալ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը նրանց բնակչությանը կհատկացնի մինչև 20.000 աշխատատեղ` առաջիկա հինգ տարում պրոֆեսիոնալներ պատրաստելու համար: