Ալ-Հասակայից 260 կիլոմետր հեռավորության վրա քուրդ աշխարհազորայինները գրեթե երկու ամիս է, ինչ պաշտպանում են Քոբանի քաղաքը:
Տղամարդը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի, ձախից արտաորովայնային շրջանի, որովայնի ստորպորտային շրջանի, աջից նստատեղի, ազդրի շրջանում:
Այս մասին հայտնել է Ճապոնիայի ՊՆ-ը:
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Արթուր Կյալունցը նոյեմբերի 4-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ կինը` 1973 թ. ծնված Սոնյա Ավետիսյանը, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սվերդլով գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հանցագործները պլանավորել էին թագուհու վրա հարձակվել դանակով:
Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովի պատվիրակության անդամները` ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորությամբ ԵրՊԲՀ-ում մասնակցեցին մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառմանը, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օբաման հավելել է, որ Բեռլինյան պատի անկման շնորհիվ Գերմանիան սկսել է առաջատար դեր խաղալ Եվրոպայում ու աշխարհում:
Նոյեմբերի 8-ին, ժամը 08.01-ին ահազանգ է ստացվել , որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 2 հասցեում՝ ֆերմայում, շները հոշոտել խոշոր և մանր եղջերավոր անասուն:
Վրաստանի խորհրդարանն ընդհանուր առմամբ ունի 150 պատգամավոր:
Լավրովն այս մասին հայտարարել է այսօր` Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից առաջ:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Լոբազգիները հարուստ են ածխաջրերով եւ սպիտակուցներով, ինչը կրկնակի «հարված» է հասցնում քաղցին:
Երկու երկրների միջեւ հաղորդակցությունն ընդհատվել էր այս ամռանը: Ռուսական ավիաընկերությունները կկատարեն շաբաթական ավելի քան 120 չվերթ, իսկ ուկրաինականները՝ երեք անգամ ավելի պակաս:
Հայաստանի իշխանությունները ԵՏՄ-ի անդամակցելու որոշումը բացատրում են նաև ԼՂՀ-ի և անվտանգության խնդիրների առկայությամբ: Դրա իմաստը մոտավորապես այն է, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա Ռուսաստանը կարող էր օժանդակել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հարցում, դրանով պատժելով Հայաստանին: Որպես նման սպառնալիքի բացահայտ օրինակներ են ներկայացվում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք Ռուսաստանին մերժելու արդյունքում տարածքային կորուստներ են ունեցել:
«Ինձ թվում է` Քոչարյանն այս գործընթացին համախորհուրդ է և պիտի լինի, եթե քաղաքացի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի երկրորդ նախագահը կապված Եռյակի հետ: Նա չի բացառում, որ 2018 թ. նախագահական ընտրություններին հենց Քոչարյանը կարող է դառնալ Եռյակի թեկնածուն, սակայն միաժամանակ դժվարանում է նման կանխատեսում անել, քանի որ իր խոսքով` այդ հարցը կլուծվի 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո, երբ ուժերի դասավորությունը հայտնի կդառնա. «Այդ ուժերի լիդերները կհավաքվեն իրար հետ, կտեսնեն` ում հետ ինչ խոսեն»:
2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարել՝ 33.9 միլիոն դոլար արժեքով։
Եթե եռյակի կողմից կազմակերպված առաջին հանրահավաքի ինտրիգը դրանում ԲՀԿ առաջնորդի մասնակցությունն էր, իսկ երկրոդինը՝ նրա կողմից «իշխանափոխություն» բառն արտասանելը, ապա եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու մասին:
Կերեք առողջ սնունդ: Շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն, առողջ ճարպերով: Առողջ քաշ ունեցեք: Ավելորդ քաշը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են Ա. Ղ.-ի (ծնվ. 1971թ.) ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Դանիել Մ.-ին:
«Հիշենք երկու սահամանադրական հանրաքվեները` 1995 և 2005 թվականների: Երկու հանրաքվեներն էլ անցել են ամենաբիրտ և կոպիտ խախտումներով: Առաջին անգամ դա եղել է իշխող ուժի կամքը` այդպիսի Սահմանադրություն փաթաթել ժողովրդի վզին: Երկրորդը եղել է, ինչ-որ իմաստով, հարկադրված հանրաքվե՝ կապված Եվրոպայի խորհրդի պահանջների հետ, սակայն նույնպես չի եղել վստահություն ընդդիմության և հասարակության կողմից իշխանության նկատմամբ, և այդ Սահմանադրության փոփոխությունները նույնպես եղել են կեղծիքներով: Այս տեսակետից, բնականաբար, վստահություն` հանրաքվեների հետ կապված, Հայաստանում հասարակության և քաղաքական ուժերի մեջ չկա»:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ոստիկանության մայոր Ալիկ Հարությունյանին և ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են:
«Կրակոցի պատճառով չենք ասի, թե վատ ենք ապրում: Մենք կրակում ենք՝ իրենց երեխան է վախենում, իրենք են կրակում՝ մեր երեխան է վախենում: Մարդու ապրուստն է վատ լինում, որ ասում են վատ ենք ապրում»:
«Իրականում իր գրությամբ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունն ակնհայտ ցույց է տվել իր կողմնակալությունը՝ պաշտպանական կողմի նկատմամբ՝ բառացիորեն կրկնելով պաշտպանի հայտարարությունները»,- ասաց Ռուբեն Բալոյանը: Նա նաև ասաց նաև, որ քրեական գործում առկա է վթարի պատճառները վերլուծող, օրենքով ստացված դատաավտոտեխնիական փորձագետի եզրակացությունը:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.05 %-ով կամ 0.2 դրամով։
Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:
«Արդեն երկար տարիներ ապրելով առանց ամուսնու՝ մեծացնում եմ երկու երեխաներիս, որդիս պատրաստվում է մեկնել ազգային բանակ, աղջիկս էլ 15 տարեկան է եւ ուսանող է ուսումնարանում, հազիվ եմ կարողանում ապրուստի միջոց հայթայթեմ, որդիս էլ եթե գնա բանակ, ես մնալու եմ իմ խնդիրների հետ լրիվ մենակ, գոնե հոգսերս կիսում է, էլ ուժ չունեմ խնամելու անկողնային վիճակում գտնվող տարեցներին, չեմ կարողանում տեսնեմ, թե ինչպես են խեղճերը տառապում ցավից, օգնություն խնդրում»: