Բաժիններ՝

Աշխարհի լավագույն օդանավակայանները

1. Հիթրոու, Լոնդոն: Չնայած Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ օդանավակայանն «ահավոր տպավորություն է թողնում Բրիտանիայի զբոսաշրջիկների վրա»՝ այս օդանավակայանը հասցրել է հայտնվել լավագույնների ցանկում: Այն տարեկան սպասարկում է 69.4 մլն մարդու:

2. Վանկուվերի միջազգային օդանավակայան: Այս օդանավակայանն ունի ազգային արվեստի թանգարան: Այն յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտ 18 մլն մարդու: Բարձր գնահատականի է արժանացել նաև օդանավակայանի աշխատակիցների աշխատանքը:

23. Ցյուրիխի օդանավակայանը Շվեյցարիայի ամենազբաղված օդանավակայանն է: Այն բարձր գնահատականի է արժանացել անվտանգության, ինչպես նաև ներգաղթյալների նկատմամբ հսկողության մակարդակի համար: Յուրաքանչյուր տարի այն սպասարկում է 24.8 մլն մարդու:

3

4. Շոուդուի միջազգային օդանավակայանն աշխարհի երկրորդ ամենազբաղված օդանավակայանն է: Այն տարեկան սպասարկում է 78.7 մլն մարդու:

4

5. Տոկիոյի միջազգային օդանավակայանը բարձր գնահատականի է արժանացել մաքրության, ուղևորների անվտանգության ապահովման բարձր մակարդակի համար: Այն յուրաքանչյուր տարի սպասարկում է 62.6 մլն մարդու:

5

6. Ամստերդամի Schiphol օդանավակայանը բացվել է 1916թ.: Սկզբնական շրջանում այն զինվորական օդանավակայան է եղել, ապա վերածվել աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկի: Յուրաքանչյուր տարի այն սպասարկում է 49.8 մլն մարդու:

6

7. Հոնկոնգի միջազգային օդանավակայանը բարձր գնահատականի է արժանացել ուղեբեռի արագ ներկայացման, ռեստորանների, խանութների և այլ հաստատությունների մաքրության համար: Այն տարեկան սպասարկում է 53.3 մլն մարդու:

7

8. Մյունհենի օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու համար կպահանջվի 45 րոպե՝ մետրոյով երթևեկելու դեպքում: Այդ մետրոն, իմիջիայլոց, ճանաչվել է Եվրոպայում լավագույնը: Այն սպասարկում է 37.8 մլն մարդու:

8

9. Ինչխոնի միջազգային օդանավակայանը սպասարկում է ավելի քան 70 ավիաընկերության: Այն յուրաքանչյուր տարի սպասարկում է 39.2 մլն մարդու:

9

10. Չանգիի միջազգային օդանավակայանում կառուցված են կինոթատրոններ, սպա-կենտրոններ, լոգարաններ: Այն տարեկան սպասարկում է 46.5 մլն ուղևորի:

10

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս