Բաժիններ՝

Ինչպես են անցկացնում հարսանիքն աշխարհի տարբեր երկրներում (ֆոտոշարք)

wowfacts.net կայքը գրում է, որ ամուսնության արարողությունները տարբեր երկրներում յուրահատուկ կերպով են անցկացվում: Յուրաքանչյուր երկիր, ազգ ունի ամուսնական արարողություններ անցկացնելու իր սովորույթները, որոնք այլ երկրներում չեն կրկնվում:

1. Հանույ դինաստիայի նորապսակները կարմիր հագուստներ հագած երդվում են ամուսնական արարողության ժամանակ: Մասսայական ամուսնական արարողությանը հավաքվել է Չինաստանի 130 զույգ:

1

2. Նկարում պատկերված է «Հարնացուների շքերթի» մասնակիցներից մեկը, որն անցկացվում է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում: Մոտ 100 երիտասարդ ամուսնացած կին հագնում է ամուսնական կամ երեկոյան զգեստ՝ նորից ապրելու իր ամուսնության օրը:

Կարդացեք նաև

2

3. Զույգն ամուսնացել է Լաս-Վեգասում՝ ամուսնական արարողության համար հարմարեցված ավտոբուսում:

3

4. Զույգը նկարվում է բջջային հեռախոսով՝ ամուսնության մասսայական արարողության ժամանակ՝ Ֆիլիպինների մայրաքաղաքում:

4

5. Հնդիկ փեսացուն իր ամուսնության արարողությունից վերադառնում է տուն:

5

6. Իսլամաբադում հարսնացուն ու փեսացուն քրիստոնեական եկեղեցում աղոթում են:

6

7. 75-ամյա կինը համբուրում է իր 87-ամյա ամուսնուն Հոնդուրասում մասսայական ամուսնության արարողության ընթացքում: Դրան մասնակցել է մոտ 412 զույգ:

7

8. Զինվորականների մասսայական ամուսնության ընթացքում այլ զինվորականներ պահել են հատուկ դրված առարկան:

8

9. Նկարում պատկերված են Սոմալիում բնակվող ոստիկանն ու նրա կինը՝ ամուսնական արարողությունից հետո: Նախկինում այս մարզը գտնվում էր «Ալ-Քաիդայի» խմբավորումների հսկողության տակ, և այնտեղ արգելված էին բոլոր միջոցառումները:

9

10. Շանհայի փողոցում նորապսակները լուսանկարվում են:

11. Բրունեյում տեղի է ունենում թագավորական ամուսնություն: Հարսնացուն Բրունեյի սուլթանի դուստրն է, ով աշխարհում ամենահարուստ անձանցից մեկն է:

11

12. Չինաստանում նորապսակները լուսանկարվում են:
13.Սա Թայվանում առաջին միասեռ ամուսնությունն է՝ չնայած այն պաշտոնապես այդպես էլ չի ճանաչվել:

13

14. ԱՄՆ-ում միասեռ ամուսինները հավաքվել են խանութում՝ նշելու առաջին հոմոսեքսուալ ամուսնությունը:

15. Պերուում կալանավորն իր կնոջ ու հարազատների հետ լուսանկարվում է ամուսնության արարողությունից հետո:

16. Հարսնացուն ու փեսացուն արարողությունից հետո բռնել են փուչիկներ:

17. Պերուում զույգը հագնված է ավանդական հագուստով և սպասում է ամուսնական արարողությանը:

17

18. Սիրայում բնակվող 27-ամյա աղջիկը պատրաստվում է ամուսնական արարողությանը:

19. Պատկերված է Հնդկաստանում մասսայական ամուսնության արարողությունը: Ավելի քան հարյուր զույգ ցածր կաստաներից ամուսնանում են՝ բարեգործական կազմակերպության շնորհիվ:

20. Պեկինում հարսնացուն լուսանկարվում է երկաթուղու կայարանի մոտ:

20

21. Հարսնացուն դիտում է, թե ինչպես է պարում իր զույգը Երուսաղեմում: Հարսնացուի առաջ պարելն ավանդույթներից մեկն է:

21

22. Սիրիրացի դիպուկահարն ու նրա հարսնացուն փոխանակվում են մատանիներով: Նրանք ծանոթացել են հիվանդանոցում, որտեղ աղջիկը, աշխատելով որպես բուժքույր, հոգ է տարել ոտքի հատվածում վնասվածք ստացած իր ապագա ամուսնու նկատմամբ:

23. Բելառուսում 9 փեսացուներ ծնկի են եկել՝ համբուրելու իրենց հարսնացուների ձեռքերը:

23

24. Բրազիլիայում հարսնացուները սպասում են ամուսնության իրեն հերթին:

24

25. Մասսայական հարսանեկան արարողությունը կազմակերպված է եղել իսլամական կազմակերպության կողմից, որը պրոպագանդում է ցանկացած տեսակի սեռական կապերի հարաբերությունների բացակայությունը մինչև ամուսնանալը:

26. Երևում է, Իսպանիայում այնքան շոգ է, որ զույգը որոշել է ամուսնանալ լողավազանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս