Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց տնտեսությանն անհրաժեշտ գնումներն անել:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին դիմած կինը հայտնել էր. առավոտյան նկատել է, որ իրենց տան բակում կայանած իր «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց են, իսկ սրահից բացակայում է բանկային քարտը, և երբ նոր քարտ ստանալու նպատակով ներկայացել է բանկ՝ պարզվել է, որ իր հաշվեհամարից գողացել են 70.000 դրամ:
Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։
2015 թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ՝ ընթացիկ տարվա 50 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին:
«Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ ես կալանքը այսքան ժամանակ կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ես ինձ հարգեմ իմ այդ կալանքում»,- դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ և Եղնիկ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Խնդիրն այն է, որ այս երկու գյուղերի ջրամատակարարման համար գործում է մեկ ջրագիծ, և Եղնիկ գյուղի բնակիչները մի քանի օր է, ինչ ջուր չեն ստանում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր:
Լոռու մարզում գրանցված 52560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսունն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին, վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստան- Արցախ` քաղաքաշինական արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. «Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես`նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով` երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ենթադրվում է, որ Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կգան մինչև 2014 թվականի նոյեմբերի 24-ը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվա-վերլուծական դեպարտամենտը:
Նորապատի այգեգործները խուճապահար են: Գյուղի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը, որի դեմ պայքարել հնարավոր չէ, կարելի է միայն կանխել տարածումը` վարակված տարածքները ոչնչացնելով:
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ:
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին:
Ակցիայի մասնակիցները պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին ու խորացնել եվրաինտեգրումը:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
«Վստահ եղեք` եթե նախագահը հրաժարվեց կամ չկանգնեց սահմանադրական փոփոխությունների տեսակետի վրա, 50 տոկոսով պարտությունը դառնում է իրական»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում կարծիքով` իշխանության ներսում այսօր Եռյակի գործողությունների հետևանքով ցայտնոտ վիճակ է, իսկ ժողովրդի տրամադրության մեջ փոփոխությունների հսկայական պահանջ կա: Քաղաքագետը համոզված է` եթե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ընդունվի, դա Հայաստանի համար աղետ է լինելու, բայց միաժամանակ կարծում է, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի այդ նախաձեռնությունից:
Վաեզին անհրաժեշտ է համարել մեծացնել Իրանում ու Ադրբեջանում փոխադարձ ներդրումների ծավալը:
Թիվ մեկ ահաբեկչին սպանելու հարցը վիճարկում է երկու հատուկջոկատային:
Քվեարկությունը նախաձեռնել է Լեհաստանի «Օրենք ու արդարություն» ընդդիմադիր խոշորագույն ընկերությունը:
Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին, ասաց, որ առհասարակ վերջին երեք հանդիպումները տարբերվում են նախորդներից, որովհետև որակապես փոխվել է այն ռազմաքաղաքական միջավայրը, որում ընթանում են այդ հանդիպումները:
Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման հնարավորությունները: Այս թեմաների շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: