Բաժիններ՝

Փոքրերը զիջում են դիրքերը

Մանրածախ առևտրի ոլորտում փոքր խանութներն ու կրպակները շարունակում են դիրքերը զիջել խոշոր խանութներին։ Նման եզրահանգման կարելի է գալ՝ ուսումնասիրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները 2014թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։

Այսպես, մանրածախ առևտրաշրջանառությունը հանրապետությունում նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 3.2%-ով՝ հասնելով 985.7 միլիարդ դրամ։

Այդ թվում, խանութների շրջանառությունն աճել է 6.5%-ով և կազմել 714.1 միլիարդ դրամ։ Մինչդեռ կրպակների շրջանառությունը նվազել է 7.3%-ով՝ հասնելով 22.8 միլիարդ դրամի։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների միջոցով իրականացված առևտրաշրջանառությունը նվազել է 2%-ով (ծավալը՝ 13.1 միլիարդ դրամ), սպառողական ապրանքների շուկաներինը՝ 13.8%-ով (ծավալը՝ 51.8 միլիարդ դրամ), այլ առևտրի օբյեկտներինը՝ 1.4%-ով (ծավալը՝ 183.7 միլիարդ դրամ)։

Խանութներին բաժին է ընընում մանրածախ առևտրաշրջանության 72.4%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս