Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն:
Մադուրոն հիշեցրել է, որ Վենեսուելայի արտգործնախարար Ռաֆայել Ռամիրեսը ներկայումս գտնվում է Ռուսաստանում՝ ավարտելով նավթարդյունահանող երկրներում իր շրջագայությունը:
Արդարադատության նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես վարվել Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի հետ:
Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նոյեմբերի 18-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստավել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ:
Երկիրը տպավորիչ արդյունքների է հասել վերջին տարիներին:
«Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»:
Խոսքը գնում է մագնիսային բարձիկով գործող ճեպընթացների մասին, որոնք ունակ են զարգացնել մինչև 500 կմ/ժամ արագություն:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
Հալաչօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում արտաքին ճնշմանը տուրք տալու ու զիջումների գնալու համար:
Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
««Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռևս հստակեցվում է:
Արդեն 20 տարի անց շոկոլադը կլինի ինչպես խավիարը, այն կդառնա հազվագյուտ ու թանկարժեք բան, և որ հասարակ մարդը չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շոկոլադ:
Նրանցից մեկը ֆրանսիացի Սրժ Լազարևիչն է, իսկ մյուսը՝ հոլանդացի Սժաակ Ռիյկեն:
ԵՄ-ն Ուկրաինայի անջատողականների դեմ առաջին պատժամիջոցները սահմանել է այս տարվա ապրիլի 29-ին:
Սրանից առաջ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը ԵԱՀԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել գումար ու տեխնիկա հատկացնել Ուկրաինային:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Դեպի Եվրատլանտյան կառույցներ ձգտումը վրացի ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար:
Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ:
Ջորջ Նալբանդյանն այսօր զբաղվում է ռազմական սարքերի նախագծմամբ, սակայն համոզված է, որ ամեն ինչ սկսվում է օդում սավառնող օդապարուկ պատրաստելուց, որը հեշտ է թվում, սակայն հաշվարկները, որպեսզի երկնքում ճիշտ սավառնի և կառավարվի քամու ուղղության հետ, նման է օդանավ պատրաստելու սխեմային:
«Պարզվել է, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող Լ. Հայրապետյանն ունեցել է բնածին սրտի արատ: Վերջինիս ծնողները բացատրություն են տվել, որ ավելի քան 10 տարի է, ինչ նա հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող սրտաբանական հիվանդանոցում»,- ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են Քննչական կոմիտեից:
Եռյակի ներկայացուցիչներին անընդհատ տրվում է այն հարցը, թե երբ են իրենք կազմակերպելու հաջորդ հանրահավաքը: Սակայն այդ հարցին որևէ կոնկրետ պատասխան չի հնչում, այլ ասվում է, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստումև ս քննարկվել է այդ հարցը, սակայն դարձյալ որևէ որոշում չի կայացվել:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։
«Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը:
«Ես մի դժոխքի մեջ էի հայտնվել,-«Մեդիալաբին» պատմում է Կարինեն,-որոշ ժամանակ համակերպվելով իրավիճակի հետ ուզում էի բժշկի գնալ, եւ պայքարել իմ կյանք մտած ՄԻԱՎ վարակի դեմ, երբ ամուսինս շատ բռի ու կոպիտ ձեւով հայտարարեց, որ ես ոչ տնից դուրս գալու իրավունք ունեմ, ոչ էլ «ինչ որ բուժում ստանալու»:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 122-րդ կմ-ում` Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«2015թ. բյուջեի նախագծում մի հետաքրքիր կանխատեսում կա, որն աննկատ է մնում. այդտեղ ռիսկերն են գնահատված, որի մեթոդիկան եռամսյակային կամ տարեկան դրամավարկային քաղաքականություն ներկայացնելու ժամանակ ԿԲ-ն է կիրառում:
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում՝ «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: