Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Հարցը կարելի է դիտարկել նրա հետ կապելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, գործընթացները:
«Մենք պիտի ընտրություն կատարեինք կովկասյան երկրներից Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ցանկանում էինք գնալ այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն: Մենք այժմ այն երկրում ենք, որտեղ հենց սկզբից էլ մեզ ասացին՝ այստեղ կարող եք ասել այն, ինչ կամենում եք: Դրա համար շատ հպարտ ենք և շատ շնորհակալ, այսինքն՝ մենք չգնացինք փողի հետևից, այլ եկանք այնտեղ, որտեղ թատրոնի մեջ սիրտ կա»:
Սահմանամերձ գյուղերը տարբեր են ու դրանց խնդիրները ըստ նպատակայնության պետք է լուծել, օրինակ՝ Այգեպարում խնդիր է դրված պարիսպ կառուցելու, որ երեխաները կարողանան դպրոց գնալ, և տարբերակման հարց չկա, խնդիրները պետք է առանձին ընթացքով լուծվեն: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այն գնել է Հարավայի Կորեայի քաղաքացիներից մեկը, որի անունը, սակայն, չի հրապարակվում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Բենդուկիձեի դին այսօր փորձաքննության կենթարկվի Լոնդոնում:
Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր եւ ազդեցության տարբեր տեւողության ինսուլիններ:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ֆեդերալացում:
Նոյեմբերի 10-14-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,807,652 դոլար 414.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,820,973 ԱՄՆ դոլար 415.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Դրա հետ մեկտեղ դեռ հայտնի չէ Բենդուկիձեի դին Լոնդոնից Թբիլիսի բերելու ու Վրաստանի մայրաքաղաքում հուղարկավորելու ստույգ ժամկետը:
Կիլաուեա հրաբուխը շարունակ ժայթքում է ավելի քան 31 տարին մեկ անգամ:
«Հասարակությունը պետք է սովորի երկարատև պայքարի, բայց նաև պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում, այս խնդիրները, որոնք դրված են, դրանց համապատասխան լուծումներ առաջարկվո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասում է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այսօր Գյումրի է ժամանել ՀՀ ոստիկանության աշխատանքային խումբը` ոստիկանապետի տեղակալի ղեկավարությամբ:
Քեմերոնն այդպիսի կանխատեսում է արել Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում անցկացված G20-ի գագաթաժողովի արդյունքներով:
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:
Դժվար է չտեսնել, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց, մյուս կողմից, միամտություն կլիներ ակնկալել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական կճանաչեր այն: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՍԴ-ի վերջին որոշումը, ըստ որի՝ նշված պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Այդ պահին ոչ մի բանի մասին չէի մտածում, միայն գիտեի, որ զինվոր եմ ու պիտի ամեն գնով պաշտպանեմ հայրենիքս: Այդ պահին ձեռքիս զենք չկար, եթե լիներ, ավելին կանեի: Ինձ համար դժվար է հիշել ու խոսել կատարվածի մասին, քանի որ ես այդ օրը կորցրի ընկերներիս՝ Ազատ Ասոյանին ու Արարատ Խանոյանին: Նրանք հերոսներ են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ դեռ օրակարգում չի գտնվում Ուկրաինային անդամակցելու հարցը:
Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:
Ձեր ստեղծագործական ժառանգությունը նոր շունչ ու նոր որակ է հաղորդել հայ երաժշտարվեստին՝ առանձնանալով իր ինքնատիպ մեղեդայնությամբ և խորն ու հարուստ բովանդակությամբ:
Նոյեմբերի 17-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արծվանիկի պոչամբարը (նախնական տվյալներով քաղաքացին մահացել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ջահել են… Բայց, իհարկե, էթիկայի առումով անընդունելի է, և եթե ես լինեի նրանց կուսակցությունների ղեկավարների փոխարեն, շատ խիստ նկատողություն կանեի»։
«Գազաբալոնի հետ կապված հարցը ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են այդ հարցը շրջանառության մեջ դնում, քանի որ թե ձեր լրատվամիջոցով, թե մնացած լրատվամիջոցներով մեքենան նկարված է, եւ ակհնայտ է, որ մեքենայի հետնամասում ամեն ինչ նորմալ էր: Եթե գազաբալոնը տրաքեր, ուղեւորներից ովքեր որ ողջ են մնացել, հիմնականում հետեւի մասում են նստած եղել: Եթե գազաբալոնի պայթուն լիներ, ոչ մեկը ողջ չէր լինի»:
Ընկերության ղեկավարության կողմից ուսանողներին խորհուրդ տրվեց պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով փորձաշրջան անցնել տարբեր պետական և մասնավոր կազմակերպություններում: Հետաքրքրվողներին նաև առաջարկվեց ուղարկել իրենց ինքնակենսագրականները ընկերության էլեկտրոնային հասցեին : Համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո լավագույնները կարող են անցնել վճարովի փորձաշրջան ‹‹AM›› ընկերությունում:
Գալկինի ներկայացման մեջ տեղ էին գտել և քաղաքական հումորը, և ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների նմանակումները: Համերգային ծրագրի ավարտին Մաքսիմ Գալկինը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի քառյակ և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
Չի կարելի թույլ տալ, որ հաղթի հին մտածելակերպը:
«Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»: