
«Քարֆուրը» Հայաստանում նախատոնական առևտուր է սկսել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Երևանում «Քարֆուր» հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը «Երևան մոլում» իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առևտուր է կազմակերպում։ «Քարֆուրը» մոտ 40 քմ տարածքում տոնածառեր և ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։
Ընկերության աշխատակիցները մեր թղթակցին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, «Քարֆուր» հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի կապակցությամբ նախատոնական առևտուր է կազմակերպվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում